ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը բողոքի ցույց անցկացրեց Էրեբունիում

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը բողոքի ցույց անցկացրեց Էրեբունիում
09.04.2015 | 01:01

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը այսօր բողոքի ցույց անցկացրեց Էրեբունիում՝ ձերբակալված անձանց պահման վայրի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին և երեկ ձերբակալված մյուս անձանց։ Երեկ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվեց քրեական գործ` Քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ։
«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, իրավաբան Հայկ Գրիգորյանի խոսքով, ձերբակալվածների նկատմամբ այդ հոդվածի կիրառումն անհեթեթ է։ «Դասական քաղբանտարկյալ սարքելու համար ռեժիմը ընտրել է խիստ հոդված, որը նախատեսում է ազատազրկում՝ 4-5 տարի ժամկետով, բայց խուզարկությունների ժամանակ չի հայտնաբերվել որևէ փաստ, որ ռեժիմն առաջ քաշի իր առաջադրած հոդվածը։ Հիմք չեմ տեսնում, որ նրանց մեղադրանք առաջադրվի։ Այս պահին նրանք ձերբակալման ժամանակահատվածի մեջ են, երեք օր սպասենք, տեսնենք՝ նախաքննական մարմինը ինչ նյութեր կհրապարակի», - ասաց Գրիգորյանը։
Ձերբակալված անձանց պահման վայր եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հանդիպեց ձերբակալվածների հետ։ Նա փոխանցեց Սէֆիլյանի խոսքը. «Ռեժիմը հետապնդում է մեզ»։
Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. «Իրավական հիմքեր չկան տղաներին պահելու, սա ակնհայտ է, որ թելադրանքի ներքո է և ապօրինի է»։
Շարժումը հայտարարեց, որ չի դադարեցնելու իր գործունեությունը։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանն ասաց՝ «թեև Սէֆիլյանը բանտախցում է, Սէֆիլյաններ դրսում ծնվում են»։

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ